Անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով անցած գիշեր փակվել են Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները։
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Վոլգոգրադի օդանավակայանը դադարել է ինքնաթիռներ ընդունել և ուղարկել ժամը 1։40-ի սահմաններում։ Դրա պատճառով հետաձգվել է երկու չվերթ: Մեկ ժամ անց փակվել է Աստրախանի օդանավակայանը, ինչի պատճառով երեք չվերթ է հետաձգվել։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Աստրախանի շրջանի տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել։