Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ը, զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 17-ը, 24 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Տաբաս ածխահանքի երկու բլոկում։
Տեղի իշխանությունները նախազգուշացրել են, որ տուժածների թիվը կարող է ավելանալ, քանի որ մարդիկ կարող են մնալ փլատակներում:
Դեպքի վայրում աշխատում են 40 փրկարար և 13 շտապօգնության մեքենաներ: