Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշվել, որ Հայաստանի համար կարեւոր է ԵՄ-ի հետ գործընկերությունը:
Հյուրերին ներկայացվել է նաեւ տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը: Խոսվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։
Մանրամասները՝ ԱԺ-ի տեսանյութում։