Կարևոր իրադարձություններ

Անձական տվյալների պաշտպանության գործակալության պետը՝ Եվրակոնտրոլի տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ

20 Սեպտեմբեր, 2024 17:44
Անձական տվյալների պաշտպանության գործակալության պետը՝ Եվրակոնտրոլի տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը և գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Վիգեն Սահակյանը երեք տարի ժամկետով համապատասխանաբար նշանակվել են Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության՝ Եվրակոնտրոլի (Eurocotrol) տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ և անդամի փոխարինող: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Խորհրդի հիմնական գործառույթն է վերահսկել Եվրակոնտրոլի գործունեության համապատասխանությունն անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումներին և քննել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ այն անձանց բողոքները, որոնց անձնական տվյալները մշակվում են Եվրակոնտրոլի կողմից։

Եվրակոնտրոլը միջազգային կազմակերպություն է, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից լիազորված է ապահովել Եվրոպայում օդային երթևեկության ծառայությունների բարելավումը և օդային երթևեկության անվտանգությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին