Կարևոր իրադարձություններ

Աղձքի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

17 Սեպտեմբեր, 2024 17:11
Աղձքի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին