Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պատվիրակությունը՝ Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-13-ը Բրյուսելում մասնակցել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի և Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջանների երկրների անձնական տվյալների պաշտպանության մարմինների համար կազմակերպված «Անձնական տվյալների պաշտպանության ակադեմիայի» միջոցառմանը։
Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների, ԵՄ անձնական տվյալների պաշտպանության բարձրագույն կառույցների ներկայացուցիչների, Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջանների երկրների ԱՏՊ մարմինների ղեկավարիների հետ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ԱՏՊ լիազոր մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։