Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 19-20-ը` ևս 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։