ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, ՀՀ վարչապետը Թբիլիսի կմեկնի վաղը՝ սեպտեմբերի 16-ին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկումներ կլինեն ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո նախատեսվում են հայտարարություններ լրատվամիջոցների համար։