Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսել է Գերմանիայում «Հյուսիսային հոսք» գազատարների վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է dpa-ն։
«Սա ահաբեկչություն էր: Մենք կոչ ենք անում անվտանգության մարմիններին և Դաշնային դատախազությանը հետաքննություն անցկացնել՝ առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու։ Սա հենց այն է, ինչ արվում է։ Ոչինչ չի թաքցվում, դա պետք է պարզ լինի»,-նշել է երկրի ղեկավարը:
Պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման երկու «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերում: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի հնարավորությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գազատարի վրա պայթյունն ակնհայտ ահաբեկչություն է եղել։