Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կկայանա հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Ինչպես հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից, մրցմանը կմասնակցեն 50 երկրի ավելի քան 500 մարզիկներ, որոնք կմրցեն 10մ,25մ և 50մ մրցատարածություններում։
Հայաստանի հրաձգության հավաքականը առաջնությանը կներկայանա 4 հոգանոց կազմով։ Մեր թիմը մրցավայր կմեկնի ՀՀՖ գլխավոր քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ ՝ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։