Հայաստանը դարձել է հարթակ աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալել է 60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականների։
Երևանում անցկացվել է Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը։
Այս տարվա համաժողովի առանցքում «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման էր:
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:
Մանրամասները՝ տեսանյութում։