Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է կայանված «ցեմենտավոզին». վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

14 Սեպտեմբեր, 2024 11:24
Մեքենան բախվել է կայանված «ցեմենտավոզին». վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Պարզվել է նաև, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի և կայանված բեռնատարի սեփականատիրոջ ինքնությունը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին