Կարևոր իրադարձություններ

«World Food India 2024»-ին ՀՀ-ն կերկայացնի հայկական 11 ընկերության արտադրանք

13 Սեպտեմբեր, 2024 18:16
«World Food India 2024»-ին ՀՀ-ն կերկայացնի հայկական 11 ընկերության արտադրանք

Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով կմասնակցի Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում կայանալիք «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից և շուրջ 15000 այցելու։

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է «Global Food Regulators Summit 2024»-ը, ինչպես նաև գործարար հանդիպումներ՝ B2B, B2G, G2G ձևաչափերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին