Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Anna Maxim «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի սպասված պրեմիերան։
Սիրով շնորհավորում ենք ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ֆիլմի ողջ ստեղծագործական կազմին։ Նրանց հաջողվել է ստեղծել մի ֆիլմ պայքարի, հաղթանակի, ոգու, կամքի, մարդու տեսակի մասին։
Էկրան բարձրացնելով հայ ծանրամարտի մեր նշանավոր անուններից մեկի՝ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻ կյանքի պատմության մի դրվագը, ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, որը ֆիլմի ռեժիսորն է, գլխավոր դերակատարը, պրոդյուսերը, հաջողվել է կերտել մի պատմություն, որը չհանձնվելու, չպարտվելու, չնահանջելու մասին է, որը սիրո մասին է, նվիրումի ու հավատի մասին։
Ֆիլմ, որը նաև կին առեղծվածային երևույթի մասին է, որը թե ֆիլմի գլխավոր գծերից մեկն է, թե հենց թաքնված է ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ մարդու և արվեստագետի տեսակում։
Կրկին ու կրկին շնորհավորում ենք և մեծ հաջողություններ մաղթում ֆիլմին։