Կարևոր իրադարձություններ

ԵՄ ծրագիրն աջակցում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության կարողությունների զարգացմանը (լուսանկարներ)

11 Սեպտեմբեր, 2024 14:26
ԵՄ ծրագիրն աջակցում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության կարողությունների զարգացմանը (լուսանկարներ)

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և ազգային փորձագետ Արևիկ Սիմոնյանին։

Տեխնիկական աջակցության շրջանակում՝ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությանը Ծրագրի կողմից հանձնվել են մասնագիտական սարքավորումներ։

Վարչության պետ Նարեկ Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և լիտվացի գործընկերներին թե՛ հանրային հաղորդակցության և իրազեկման կարողությունների զարգացման ուղղությամբ անցկացված դասընթացների, թե՛ տրամադրված տեխնիկական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին