Կարևոր իրադարձություններ

Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման միջազգային դասընթաց կանցկացվի ՀՀ-ում

09 Սեպտեմբեր, 2024 14:47
Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման միջազգային դասընթաց կանցկացվի ՀՀ-ում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համագործակցելով ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) հետ, կազմակերպում է չորսօրյա դասընթաց՝ նվիրված անտառային հրդեհների կանխարգելմանն ու արագ արձագանքմանը: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 10-13-ը Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում գտնվող FPWC-ի էկո-կենտրոնում:

Դասընթացը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման ոլորտում: Այն կվարեն ԱՄՆ անտառային ծառայության փորձառու մասնագետներ Ջո Ռեյեսը (Անտառային հրդեհների հարցերով ավագ փորձագետ), Ջասթին Դեբրովսկին (Արտակարգ իրավիճակների կառավարման ավագ փորձագետ), Սթիվեն Գրեյդոնը (Վերապատրաստման և գործառնությունների ավագ մասնագետ) և Մեթյու Ուիլսը (ԱՄՆ անտառային ծառայության Եվրոպա-Եվրասիա համակարգող)։

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 40 ներկայացուցիչներ հետևյալ կառույցներից՝

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

ՇՄՆ Էկոպարեկային ծառայություն

ԹՐԵՅԼՍ ՖՈՐ ՉԵՅՆՋ ՀԿ

FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահներ

Դասընթացը կներառի և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներ: Մասնակիցները կծանոթանան հրդեհների և միջադեպերի կառավարման ամերիկյան համակարգին և կքննարկեն դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում:

Ծրագիրը կներառի հետևյալ հիմնական թեմաները՝

«Վայրի տարածքների հրդեհների հիմնական հասկացությունները» (Basic Concepts of Wildland Fire, S190)՝ ուսումնասիրելով հրդեհների վարքագիծը, տարածման մեխանիզմները և դրանց վրա ազդող գործոնները: 

«Միջադեպերի կառավարման համակարգի հիմնական սկզբունքները» (Basic Principles of ICS, ICS 100/200)՝ ներկայացնելով արդյունավետ հրամանատարական կառուցվածքի և ռեսուրսների կառավարման մեթոդները: Մեթոդաբանություն, որը թույլ է տալիս կարգավորել բարդ իրավիճակները և արդյունավետորեն կառավարել հրդեհները։ Այս մոտեցումը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում և հաջողությամբ կարող է կիրառվել Հայաստանում։

«Ավազե սեղանի վարժություն» (Sand Table Exercise)՝ մոդելավորելով իրական իրավիճակներ և մշակելով ռազմավարություններ փոքր մասշտաբի մոդելների վրա: Սիմուլյացիոն վարժանք, որի ժամանակ մասնակիցները դաշտային իրական իրավիճակներում կկիրառեն իրենց ստացած տեսական գիտելիքները։

ICS ձևաթղթերի լրացում՝ սովորելով ստանդարտացված փաստաթղթավորման կարևորությունը արտակարգ իրավիճակների կառավարման գործում: ICS 100/200-ի հիմունքներով նախատեսվում է մասնակիցներին սովորեցնել, թե ինչպես կառավարման համակարգի միջոցով կազմակերպել հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքման ծրագրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին