Կարևոր իրադարձություններ

«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ. Չանչարևիչ

08 Սեպտեմբեր, 2024 16:48
«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ. Չանչարևիչ

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին:

- Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Նոայի» կազմում հանդես գալուց: Կոնֆերենցիանեիր լիգայի Լիգայի փուլում Լոնդոնում խաղալու եք «Չելսիի» հետ:

 - Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Սպասում ենք այդ խաղերին մեծ ոգևորությամբ: Ցավում եմ, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ չկարողացան դուրս գալ հայկական մյուս երկու ակումբները: Վստահ եմ, որ ապագայում դա էլ կլինի: Մենք շատ լրջորեն ենք պատրաստվում Կոնֆերենցիաների լիգային: Խաղային օրացույցում ունենք թե՛ հզոր, և թե՛ հավասարազոր մրցակիցներ: Մեկնարկային հանդիպումը տնային է: Ամեն ինչ անելու ենք՝ 3 միավոր վաստակելու համար:

-Ձեր թիմակիցը Հայաստանի հավաքականում կարող էր կիսադաշտից գոլ խփել, սակայն գնդակը դիպչեց դարպասաձողին: Դուք մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ գոլ եք խփել: Հիմա դա՞ է հայկական այցեքարտը:

 -Այո, դա սկսում է մտնել մեր առօրյայի մեջ (ծիծաղում է,- խմբ): Հնարավոր է՝ նա դիտել է իմ խփած գոլը և ոգեշնչվել: Իրականում շատ լավ հարված էր, ցավոք, որ դարպասի գրավում չեղավ:

- Ճի՞շտ է, որ ռուսերեն գիտեք:

 - Ես փայլուն խոսում եմ ռուսերեն (ծիծաղում է,- խմբ):, և նույնիսկ հայերեն:

ԿԼ-ի հիմնական փուլում «Նոայի» մրցակիցներն են «Մլադա Բոլեսլավը» (Չեխիա), «Ռապիդը» (Ավստրիա), «Չելսին» (Անգլիա), «Վիկինգուրը» (Իսլանդիա), ԱՊՈԷԼ-ը (Կիպրոս) և «Բաչկա Տոպոլան» (Սերբիա):

 

Լրահոս

Դիտել ավելին