Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

06 Սեպտեմբեր, 2024 19:07
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել  ոլորտում  առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին:  Մասնավորապես, քննարկվել են  հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին  ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:  Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին