ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեին:
Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝
անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության,
կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման,
անասնաբուժության բնագավառում վերահսկողական կարողությունները զարգացնելու նպատակով, անասնաբույժ-տեսուչներին աջակցության տրամադրման (անհրաժեշտ մասնագիտական պարագաներ և այլ նյութատեխնիկական սարք-սարքավորումներ),
կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարի նոր կիրառական մոտեցումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև հանրային սննդի կետերի արտադրական հսկողության ծրագրերի վերապատրաստմանն առնչվող հարցեր։