Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սիմֆոնիկ Երևան» ծրագրի առաջին օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին են ներկայացրել Հանս Ցիմմերի՝ կինոֆիլմերի և մուլտֆիլմերի հայտնի ստեղծագործությունները:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծել է՝ դասական երաժշտարվեստը բացօթյա ձևաչափով ներկայացնելը քաղաքում ձևավորում է յուրօրինակ մշակույթ և տարեցտարի դառնում ավանդական:
Վաղը Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: