Հիմնանորոգվում է Հ-46‚ Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը։
Այս պահին կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է տարաբնույթ աշխատանքներ՝ հողային‚ հիմքի շերտի կառուցում‚ ասֆալտապատում‚ տեղադրվել են մայթերի եզրաշարերը‚ կատարվում է մայթերի սալարկում։ Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։
Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից, այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։