Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են նվագարկիչում թաքցված բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտ

27 Օգոստոս, 2024 16:08
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են նվագարկիչում թաքցված բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օգոստոսի 26-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի ՎԽ-ի կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։ 

Արդյունքում՝ հանձնուքում առկա նվագարկիչի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի դետալներ, իսկ ՎԽ-ի անձնական զննությամբ վերջինիս բերանում թաքցրած 10 բաժանորդային քարտ են հայտնաբերել։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին