Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է

27 Օգոստոս, 2024 11:19
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է

2024 թվականի օգոստոսի 15-ինՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքումթմրամիջոց և զենք պահելու կասկածանքովՈստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդով հայտնել էոր իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնումՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 396-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասովնախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել՝ հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներայդ թվում՝ այն անձի ինքնությունըում հանձնարարությամբ տղամարդըփորձել է իրացնել թմրամիջոցները:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել էոր վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ:

Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներումորոնք լուսանկարել և ուղարկել է նրան:

Վարույթի շրջանակներում 29-ամյա տղամարդը մատնանշել է այն վայրերըորտեղ տեղադրել է թմրամիջոցներընրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննությունորտեղ հայտնաբերվել և վերցվել է նրա կողմից տեղադրված թմրամիջոցների 5 փաթեթԸստ ձերբակալվածի՝ նշված փաթեթներից չորսի պարունակությունը «Կրիստալ» տեսակիմեկինը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

2024 թվականի օգոստոսի 16-ինհանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքովձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեումորի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 97 զիփ փաթեթ։

Բացի այդվարույթն իրականացնող մարմինըօրենքով սահմանված կարգովուսումնասիրել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձանց բջջային հեռախոսներըինչպես նաև՝ նամակագրությունըորի արդյունքում հաստատվել է վերջիններիս կողմից՝ միմյանց հետ համագործակցաբար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու հանգամանքը:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերովիսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝  393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասինորոնք բավարարվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալորոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում էՁեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունըթմրամիջոցներիինչպես նաև զենքի ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին