Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

24 Օգոստոս, 2024 22:15
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17։05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Թ.-ին (ծնված 1968 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին