Կարևոր իրադարձություններ

Եվրահանրաքվեի ստորագրահավաքն ավարտվել է. փաստաթղթերը ԿԸՀ-ում են. «Ժողովուրդ»

24 Օգոստոս, 2024 08:14
Եվրահանրաքվեի ստորագրահավաքն ավարտվել է. փաստաթղթերը ԿԸՀ-ում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օգոստոսի 19-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ ներկայացնելով Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկն ու խոսելով դրա անհրաժեշտությունից։ Նրանք հայտարարեցին, որ հարցնելու են ժողովրդի կարծիքը եւ այդ նպատակով սկսելու են ստորագրահավաք, որպեսզի ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե անցկացվի ՀՀ-ում:

50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ նրանք հնարավորություն ունեն հարցը ներկայացնելու ԿԸՀ-ում, ապա Ազգային ժողովում:

Ասուլիսի ժամանակ «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը պարզաբանեց, թե ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի խոսի ժողովուրդը, ոչ թե ժողովրդի անունից խոսեն պաշտոնյաները, քաղաքական գործիչները։

«Ժողովուրդ» օրարթերթի տեղեկություններով՝ նախաձեռնողներն արդեն ավարտել են իրենց աշխատանքները և փաստաթղթերը հանձնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ այժմ սպասում են, որ ԿԸՀ-ն ստուգի փաստաթղթերի հավաստիությունը, ապա որոշում կայացնի:

Տեղեկացանք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս նախագծի համակարգողներից որոշ ժամանակ է խնդրել՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Ամենայն հավանականությամբ, նրանց կպատասխանեն հաջորդ շաբաթվա ընթացքում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին