Ազգային փոքրամասնությունների ինտեգրման, նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ առկա խնդիրներ Հայաստանում. այս թեմայի մասին «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ խոսել են ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Կնյազ Հասանովը:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն աշակերտներին է ներկայացրել ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները, ՀՀ ազգային անվտանգության դոկտրինի մեթոդաբանության հիմքերը։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դպրոցականներին պատմել են մարդու իրավունքների հիմնախնդիրների եւ մարտահրավերների մասին, խոսել Հայաստանում խտրական դրսեւորումներից:
Աշակերտները հարցեր են ուղղել բանախոսներին, քննարկել վերջիններիս ներկայացրած թեմաները։