ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած այցի ժամանակ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ երեք համաձայնագիր, երեք հուշագիր և ընդունել համատեղ հայտարարություն:
Համատեղ հայտարարությունից բացի, ստորագրվել են նաև միջկառավարական համաձայնագրեր՝ սննդամթերքի անվտանգության, կարանտինի և բույսերի պաշտպանության ոլորտում համագործակցության, առողջապահության, բժշկական կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին։
Ինչպես նաև ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր՝ աշխատանքի տեսչական հարցերի, կլիմայի փոփոխության, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի և Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության միջև։