Կարևոր իրադարձություններ

ԲՐԻԿՍ և ԵՏՄ երկրների առաջին գիտական միջազգային երիտասարդական համաժողովը կկայանա Մոսկվայում

21 Հոկտեմբեր, 2015 19:54
ԲՐԻԿՍ և ԵՏՄ երկրների առաջին գիտական միջազգային երիտասարդական համաժողովը կկայանա Մոսկվայում

ԲՐԻԿՍ եւ ԵՏՄ երկրների գիտության եւ նորարարությունների առաջին միջազգային երիտասարդական համաժողովը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 28-30-ը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի երիտասարդության միության մամուլի ծառայությունը։

Համաժողովի մասնակիցները քննարկելու են երիտասարդ գիտնականների համագործակցության հնարավորությունները եւ օրենսդրական բազայի զարգացման հարցերը, որոնք կարգավորում են ԲՐԻԿՍ եւ ԵՏՄ անդամ երկրների մտավոր սեփականության պաշտպանությունն ու օգտագործումը։ Միջոցառման հիմնական թեմաները կլինեն բժշկության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ ՏՏ ոլորտի նորարարական տեխնոլոգիաները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համաժողովին կմասնակցեն 25-35 տարեկան երիտասարդ գիտնականներ Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ռուսաստանից եւ ՀԱՀ-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին