ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին բանակցությունների արդյունքների հարցում։
«Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Ոչ, դեռ ամենևին էլ վերջը չէ։ Մնացել է լուծել մի քանի հարց։ Ես կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք»,- ասել է Բայդենը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված իր լավատեսությունը։