Հարություն Հովհաննիսյանը 2011 թվականից Երևանի կենդանաբանական այգում կենդանաբույժ է: Այդ ընթացքում Հարությունը բուժել, խնամել ու փրկել է տարբեր կենդանիների: Նա ասում է, որ վայրի արարածների նկատմամբ մասնագետի պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ անհրաժեշտ է նաև հնարավորին չափով ապահովել դրանց բնորոշ՝ բնականին մոտ միջավայր: