«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Կամար» բիզնես կենտրոնի հաշվետվությունների համաձայն` 2023 թվականին հայազգի, ըստ շվեդական մամուլի` մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, մինչդեռ նա 2022 թվականին Շվեդիայի քաղաքացի էր։
Նալբանդյանը ինտենսիվորեն տարբեր բիզնեսներ է ձեռք բերում ՀՀ-ում, սակայն տարօրինակ է, որ դրանք հիմնականում հարկային վնասով հաշվետվություններ են ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ, մասնավորապես, «Կամար» բիզնես կենտրոնի 48.7 տոկոս սեփականատեր ՋԻԷՆ ՍՊԸ-ն, որի հիմնադիրը նույնպես Նալբանդյանն է, 2023 թվականը ավարտել է վնասով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։