Կարևոր իրադարձություններ

«Աստղիկ» ԲԿ-ում 20-ամյա հղի կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

12 Օգոստոս, 2024 22:35
«Աստղիկ» ԲԿ-ում 20-ամյա հղի կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Մարինե Պ․-ն է, ով եղել է 20 շաբաթական հղի և ստացիոնար բուժման մեջ է գտնվել։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին