Կարևոր իրադարձություններ

Ամբանիի ընտանիքի կարողությունը կազմում է Հնդկաստանի ՀՆԱ-ի գրեթե 10 %-ը

10 Օգոստոս, 2024 12:21
Ամբանիի ընտանիքի կարողությունը կազմում է Հնդկաստանի ՀՆԱ-ի գրեթե 10 %-ը

Հնդկաստանի Reliance Industries խոշորագույն բիզնես կայսրության սեփականատեր Մուկեշ Ամբանիի ընտանիքի կարողությունը հասնում է 25,7 տրիլիոն ռուփիի (385,5 միլիարդ դոլարի), որը կազմում է Հնդկաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) գրեթե մեկ տասներորդ մասը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր հաշվետվության մեջ հայտնել է Barclays-Hurun India բանկը։

Ամբանիի բիզնես կայսրությունը հիմնականում գործում է էներգետիկայի, մանրածախ առևտրի և հեռահաղորդակցությունների հատվածներում:

Ամբանին հուլիսին որդու հարսանիքի վրա ծախսել է շուրջ 600 միլիոն դոլար։

Հարսանիքի տոնախմբությունները տևել են մի քանի օր՝ աշխարհահռչակ հյուրերի մասնակցությամբ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին