Կարևոր իրադարձություններ

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժածները ե՞րբ փոխհատուցում կստանան. «Ժողովուրդ»

08 Օգոստոս, 2024 08:14
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժածները ե՞րբ փոխհատուցում կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած, զոհ ունեցող 4 ընտանիքներին 1 միլիոն դրամ աջակցության տրամադրումը։ Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես՝ Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։

Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 40 000 դրամ։

Հայտարարվեց, որ աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։

«Ժողովուրդ» օրաթերթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացավ, որ փոխանցումներ դեռ չեն կատարվել, դրանք կլինեն առաջիկա շաբաթվա ընթացքում։

Դիմումների ներկայացման ժամկետը մինչև օգոստոսի 31-ն է։ Կա շահառու 250 ընտանիք, 850 անձ, ստացվել է դիմումների 80%-ը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին