Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակչում մրցեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ։
Հայ ըմբիշը 1։4 հաշվով պարտվեց իրանցի մարզիկին՝ արժանանալով արծաթե մեդալի։