Կարևոր իրադարձություններ

Սյունիքում քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

07 Օգոստոս, 2024 00:24
Սյունիքում քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի դիմաց ժամը 22։50-ի սահմաններում 7-ից 8 քաղաքացի վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն փորձել է հանդարտեցնել միջադեպը, սակայն վերջիններս վիճաբանել են նրա հետ, ինչից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից 4-5 կրակոց են արձակել օդ ու հեռացել:

Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Բակունցի փողոցում Գորիսի ՀՓՋ-ի դիմաց, վիճաբանել են որի ընթացքում անհայտ անձը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել օդ ու անհայտ մակնիշի ավտոմեքենայով հեռացել:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափ գազային ատրճանակի 1 հատ կրակված պարկուճ:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարողների ինքնությունները պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին