Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ և 5:3 հաշվով փայլուն հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։
Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կպայքարի Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ։ Այն կմեկնարկի վաղը՝ Երևանի ժամանակով 21:15-ից։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1-3 հաշվով ցավալի պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:
Ամոյանը վաղը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը։