Փարիզ-2024-ում այսօր մրցապայքարն է սկսել Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Արթուր Ալեքսանյանը 1/8-րդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին։
Այսպիսով՝ հայ մարզիկը դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչ։