«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նոր սպորտային տնօրեն է նշանակվել ակումբի նախկին ֆուտբոլիստ և սան Էրիկ Վարդանյանը՝ փոխարինելով Դմիտրի Կուդրյաշովին։
Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Էրիկը նախկինում համարվում էր ակումբի սկաուտ-վերլուծաբանը իսկ ակումբին միացել էր 2022 թվականի դեկտեմբերին։
Նշենք նաև, որ Դմիտրի Կուդրյաշովը վերադարձել է թիմի մարզչական անձնակազմ, իսկ Միխայիլ Գալայդիչը դարձել է ակումբի նոր սկաուտ-վերլուծաբանը։