«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օթյակից դուրս հանելու միջադեպով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին հրապարակվել է՝ «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ, որը, ենթադրաբար, նկարահանված է լրագրողների կողմից՝ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից (օթյակը նախատեսված է նիստը լսելու եւ ցանկության դեպքում նաեւ նկարահանելու համար):
Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին դուրս հրավիրում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: