Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել Քոբայր վանական համալիրի պատերին (լուսանկարներ)

28 Հունիս, 2024 13:23
Անհայտ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել Քոբայր վանական համալիրի պատերին (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն է հայտարարություն տարածել.

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն շրջայցի ընթացքում արձանագրել են, որ միջնադարյան կառույցի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել:

Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն կատարվածին իրավական գնահատական տալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին