Կարևոր իրադարձություններ

Կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը. Տիգրան Ավինյան

15 Հունիս, 2024 18:50
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է, որի ներկայությունը պիտի ուղեկցի բոլոր սերունդներին, հատկապես՝ մանուկներին ու պատանիներին:

Հենց այս գիտակցումով կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը, որը, վստահաբար, տարածվելու է աշխարհի բոլոր անկյուններում, այն հաստատություններում, որտեղ ապրում և թևածում է հայկական միտքն ու խոսքը, երգն ու երաժշտությունը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը, որի ընթացքում 250 հոգանոց մանկական երգչախումբը կատարեց «Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը:

 

Լրահոս

Դիտել ավելին