Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը (տեսանյութ, լուսանկարներ)

15 Հունիս, 2024 15:23
Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը (տեսանյութ, լուսանկարներ)

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը:

Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը մեկնարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանի բացման խոսքով: Նախագահը ողջունել է տարեկան միջոցառման մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկումներ:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, այնուհետև աշխատանքային կարգով քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին