Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

10 Մայիս, 2024 13:29
Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 74-ամյա Լևոն Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Լևոն Ա.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին