Կարևոր իրադարձություններ

Գյումրիում տուն է այրվել. հայտնաբերվել է երկու երեխայի մարմին

04 Մայիս, 2024 11:28
  Գյումրիում տուն է այրվել. հայտնաբերվել է երկու երեխայի մարմին

Մայիսի 4-ին՝ ժամը 08:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:

Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին