Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

24 Ապրիլ, 2024 18:11
Գեղարքունիքի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ապրիլի 25-ին ժամը 07:00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 07:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Վարսեր, Գագարին և Ջրառատ բնակավայրերի, Սևանի թերակղզու Նախագահի նստավայրի, Հայ Առաքելական Եկեղեցու Գևորգյան հոգևոր ճեմարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին