Կարևոր իրադարձություններ

Իրականացվելու են ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ. մայրուղին որոշ ժամանակով փակ կլինի

16 Ապրիլ, 2024 20:41
Իրականացվելու են ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ. մայրուղին որոշ ժամանակով փակ կլինի

Ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ, ինչով պայմանավորված փակվելու է մայրուղին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

 

Լրահոս

Դիտել ավելին