Պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ռուբեն Նեվեշը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ավագը,- այդ մասին տեղեկացնում է «Record»-ը։
Նա հանդես է եկել Թել Ավիվի «Մաքաբիի» դեմ 18 տարեկան 221 օրական հասակում։ Պորտուգալացին «Պորտուի» սան է։ Առաջին թիմի կազմում նա նորամուտը նշել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռաֆայել վան դեր Վարտին Ամստերդամի «Այաքսից»՝ 20 տարեկան 217 օրական։