Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման աշխատանքները. Տիգրան Ավինյան

28 Հոկտեմբեր, 2023 20:04
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Մեկնարկել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման աշխատանքները. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման և համերգային ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները:

Նվագախմբի գործունեության ընթացքում ծրագրի ուղղակի շահառու կհանդիսանա շուրջ 500 անձ:

Նվագախմբում ընդգրկված բոլոր սովորողների համար կտրամադրվի փոխհատուցում՝ դպրոցների ուսման վարձավճարի չափով, մինչև ուսումնական տարվա ավարտը: Նույն սկզբունքով նվագախումբն աշխատելու է նաև հետագա տարիներին:

Նախագծի շրջանակում պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն երաժշտական գործիքներ:

Նվագախմբի կազմում ընդգրկված սովորողների ուսուցիչները կստանան ամսական լրավճարներ՝ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով:

Նվագախմբի տարբեր գործիքային խմբերի հետ կաշխատեն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձավարներն ու դիրիժորները:

 

Լրահոս

Դիտել ավելին