Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերը միանգամայն իրավաչափ էին. Գևորգ Դանիելյան

27 Հոկտեմբեր, 2023 11:33
Հեղինակ՝ Գևորգ Դանիելյան
Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերը միանգամայն իրավաչափ էին. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տևական ժամանակ անց արցախահայությանը, վերջապես, վերապահվեց փախստականի կարգավիճակ: Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերը միանգամայն իրավաչափ էին, սակայն անհասկանալիորեն սեփական անհիմն մեկնաբանություններով աչքի ընկան Կառավարության անդամներ (Խաչատրյան, Միրզոյան), որոնք աղավաղեցին ողջ փաթեթի գաղափարը, պնդելով, թե իբր կենսաթոշակի իրավունքը կծագի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո: Կենսաթոշակի և մի շարք այլ սոցիալական իրավունքներ ծագում են իրավունքի ուժով՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու պահից, ինչը իմպերատիվ ամրագրված է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով:

Իսկ «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «ii» ենթակետի համաձայն, եթե ընդունող երկրում կենսաթոշակներ տրվում է հիմնադրամներից, ապա փախստականներին այն տրվում է պետական բյուջեից, այսինքն՝ կենսաթոշակ տրվում է անվերապահ, բոլոր դեպքերում:

Հ.Գ. Հուսանք, որ այս պաշտոնյաների, ըստ էության, ոչ պաշտոնական մեկնաբանությունները հետևանք չեն ունենա ...»:

 

Լրահոս

Դիտել ավելին